Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում, բայց ավելի հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ: Ի տարբերություն սովորական կոտրվածքների՝ դրանք առաջանում են թեթև վնասումից:

Ըստ էթիոլոգիայի՝ բաժանվում են մի քանի տեսակի.

Ոսկրերի ուռուցքային վնասում

Առաջնային – հիվանդությունը զարգանում է հենց ոսկրային հյուսվածքում և թուլացնում է կոտրվածքի շրջանը: Հիմնականում հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ: Այս խմբից են ֆիբրոզ դիսպլազիան, ոսկրերի կիստոզ ախտահարումը, էոզինոֆիլային գրանուլեման և այլն:

Երկրորդային – մետաստատիկ՝ ոսկրերի չարորակ ուռուցքի մետաստազների հետևանքով:

Կրծքագեղձի, թոքերի, շագանակագեղձի, ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքների մետաստազները հաճախ զարգանում են ողնաշարում:

Մետաբոլիկ խանգարումներ

  • Օստեոպորոզ – տարիքի հետ կապված՝ ոսկրերի խտության և ամրության նվազում:
  • Հիպերպարաթիրեոզ – ոսկրի խտության իջեցում կապված հարվահանագեղձի գործունեության ուժեղացման հետ, որը նպաստում է ոսկրերից կալցիումի լվացմանը:
  • Պեջետի հիվանդություն – այս դեպքում ոսկրերը շատ փխրուն են, քան սովորաբար:


Պատճառը մինչև այժմ պարզ չէ:

Ժառանգական հիվանդություններ

Չավարտված օստեոգենեզ – Այս հիվանդությունը բնորոշվում է կոլլագենի պակասի հետևանքով, ոսկրային կոտրվածքների հակումով:

Վարակիչ հիվանդություններ

Տուբերկուլոզային միկրոբակտերիա, բրուցելոզ և այլ միկրոօրգանիզմներ կարող են առաջացնել ողնաշարի վարակիչ ախտահարում: Եթե հիվանդությունը ժամանակին չի բուժվում, կարող է պատճառ դառնալ կոտրվածքների: Ողի շուրջ կարող է զարգանալ աբսցես (թարախակույտ): Ախտորոշման ուշացման դեպքում հնարավոր է նաև վերին և ստորին վերջույթների պարալիչի զարգացում:

Ավելի ուշ վարակը կարող է անցնել ողնուղեղային հեղուկին, առաջացնել գլխուղեղի և ողնուղեղի վարակիչ ախտահարում, որը 60-80 տոկոս դեպքերում վերջանում է մահով:

Պաթոլոգիական կոտրվածքների ախտանշանները

Հիմնական ախտանշաններն են՝ ցավը, այտուցը, կոտրվածքի տեղում ձևափոխությունը և շարժումների դժվարացումը:

Ախտորոշումը
 
Ախտորոշումը հիմնականում իրականացվում է ռենտգեն հետազոտությամբ: Պատճառի հայտնաբերման համար արվում են նաև ՀՏ, ՄՌՏ, արյան հետազոտություն և բիոպսիա:

Բուժումը

Բուժման կոնսերվատիվ (ոչ վիրահատական մեթոդներով) կամ վիրաբուժական մոտեցումը որոշելու համար պետք է հաշվի առնել կոտրվածքի բոլոր առանձնահատկությունները՝ հիվանդության արտահայտման աստիճանը, բուժառուի տարիքը, ընդհանուր վիճակը, երկրորդային հիվանդությունները, պաթոլոգիական կոտրվածքի տեղակայումը:

Եթե այն հետևանք է ոսկրերի բարորակ ախտահարման, պետք է իրականացնել վիրահատական բուժում:

Չարորակ նորագոյացությունների պատճառով առաջացած կոտրվածքները պահանջում են համալիր ախտորոշում և բուժում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ